ԿԲ պատվիրակությունը՝ նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ, մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության հարցերով Խորհրդատվական խորհրդի 30-րդ նիստին | cba.am

ԿԲ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ-ի կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի 30-րդ նիստին

ՀՀ կենտրոնական բանկի պատվիրակությունը՝ նախագահ Մարտին Գալստյանի գլխավորությամբ, Բիշքեկում մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության հարցերով Խորհրդատվական խորհրդի 30-րդ նիստին: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԲ-ից։

Նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կենտրոնական (ազգային) բանկերի ներկայացուցիչները։ Քննարկվել են ԵԱՏՄ անդամ պետությունների ընթացիկ տնտեսական իրավիճակը, մակրոտնտեսական զարգացումները և դրամավարկային քաղաքականության ընթացքը, ինչպես նաև ֆինանսական շուկաներում արհեստական բանականության կարգավորմանն ու զարգացմանը և թվային ֆինանսական ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն