Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում. Փաշինյանը` Դրմեյանի մասին | arm.sputniknews.ru

Հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում. Փաշինյանը՝ Դրմեյանի մասին | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց (ենթադրաբար՝ խոսքը Լիպարիտ Դրմեյանի մասին է – խմբ.)։ Նա նման հայտարարություն արեց` խոսելով ՀԷՑ-ի՝ արբիտրաժում կառավարությանը հաղթելու մասին։

Նշենք, որ 2025 թվականի հուլիսին «Տաշիր կապիտալ» ընկերությունը դիմել էր Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտ, նշանակվել էր հրատապ արբիտրաժ` պարտավորեցնելու ՀՀ-ին ձեռնպահ մնալ էներգետիկայի մասին օրենքում և Հանրային ծառայությունների կարգավորող մարմնի մասին օրենքում կատարված փոփոխությունների կիրառումից, ինչպես նաև` ընկերության պետականացմանն ուղղված քայլերից, այդ թվում` ընկերությունում պետական ժամանակավոր կառավարիչ նշանակելուց և այլն։

Ու թեև արբիտրաժը դիմումին դրական ընթացք էր տվել, ՀՀ կառավարությունը շարունակեց իրագործել իր պլանավորած քայլերը։

«Խոսում էին, թե ՀԷՑ-ի սեփականատերերը, կալուգացին (նկատի ունի Սամվել Կարապետյանին–խմբ.) արբիտրաժում հաղթել է։ Պարզվեց, որ այս շենքում իրենք մարդ ունեին (նկատի ունի Լիպարիտ Դրմեյանին–խմբ.), մենք իրեն այստեղից դուրս հրավիրեցինք։ Դա կոռուպցիա չի՞, որևէ մեկը հետաքննե՞լ է այդ մարդու գործունեությունը, նա գրություն էր գրել, ինչի հիման վրա աղմուկ էր բարձրացել։ 1 ամսից էլ գնաց ու հայտնվեց «եռագլուխ կուսակցության» պոչում (նկատի ունի «Միասնության թևեր» կուսակցույթունը–խմբ.)։ Ես իրավապահ մարմիններին եմ դիմում` քննե՞լ են` սա կոռուպցիա է, թե ոչ։ Հրապարակային հնարավոր հանցագործության մասին հաղորդում եմ տալիս»,- ասաց Փաշինյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն