news.am Ես Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատասխանատուն եմ, ես հայ-ռուսական հարաբերությունների պատասխանատուն չեմ։ Կառավարության հուլիսի 30-ի նիստից հետո կայացած ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ հարաբերությունների քաղաքական բաղադրիչի մասով ես արդեն ասել եմ, որ Հայաստանը որոշում է կայացրել այլընտրանքներ ունենալ, մինչդեռ նախկինում դրանք չկային։ Խոսքը վերաբերում է ոչ միայն տնտեսական, այլև, այդ թվում, քաղաքական այլընտրանքներին», – հավելել է Փաշինյանը։
Նա նշել է, որ Հայաստանը մի շարք պետությունների հետ ռազմավարական հարաբերությունների մասին փաստաթղթեր է ստորագրել, մինչդեռ նախկինում նման բան պարզապես չկար։ «ՀՀ-ն որոշել է ունենալ այլընտրանքներ, այդ թվում ՝ քաղաքական առումով։ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ։ Խնդիրը հետևյալն է․ կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ հարաբերությունները չպետք է լինեն, մենք չեն ընդունում դա։ Մենք ասում ենք՝ հարաբերությունները բացառիկ չեն, բայց դրանք պետք է գոյություն ունենան։ Սա լեգիտիմ դիրքորոշում է», – ընդգծել է Կառավարության ղեկավարը։