Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Այս մասին գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
«Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Անազատության ռեժիմի փոփոխությունը տեղի կունենա արդեն այսօր»,-գրել է նա։
Աշոտյանը կալանավորվել էր հունիսի հունիսի 5-ին։ Հուլիսի 7-ին Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվել էր։