«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում». Ծառուկյանը տեղափոխվեց կալանավայր | azatutyun.am

«Արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում». Ծառուկյանը տեղափոխվեց կալանավայր | azatutyun.am

azatutyun.am «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քիչ առաջ դուրս եկավ Քննչականից և ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց կալանավայր։

Ոստիկանները թույլ չտվեցին մոտենալ նրան, Ծառուկյանը միայն հասցրեց արձագանքել վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը, թե թալանածն է հետ բերում՝ ասելով՝ արդարությունը հիվանդանում է, բայց չի մեռնում։

Ավելի վաղ ՔԿ-ից հայտնել էին, որ Ծառուկյանին կալանավայրից տեղափոխել են Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն: Կատարվում են քննչական գործողություններ:

Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվեց առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Օրերս ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն