Քննարկվել են ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր․ Բուխարեստում տեղի է ունեցել Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի աշխատանքային խմբի հանդիպումը | 1lurer.am

Քննարկվել են ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր

Հուլիսի 21-ից 23-ը Ռումինիայի Բուխարեստ քաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի «Գեյգեր» ծրագրի՝ Սև ծովի և Կովկասի տարածաշրջանների աշխատանքային խմբի հերթական հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի հարցեր։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Միջոցառմանը մասնակցել են Հայաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Թուրքիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Ադրբեջանի և Վրաստանի ներկայացուցիչները:

Հայկական պատվիրակության կազմում էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արթուր Վարդանյանը և ՔՈԳՎ պետի տեղակալ, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Նարինե Հակոբյանը:

Ներկայացվել են «Գեյգեր» ծրագրի շրջանակում իրականացված վերլուծությունների, ռադիոակտիվ/միջուկային նյութերի հայտնաբերման փաստերով իրականացված, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների արդյունքները, կարևորվել է տարածաշրջանի երկրների համագործակցության ընդլայնումն ու ամրապնդումը:

ՀՀ պատվիրակության և Ինտերպոլի «Գեյգեր» թիմի ներկայացուցիչները երկկողմ հանդիպման ժամանակ քննարկել են ՀՀ-ում ռադիոակտիվ/միջուկային նյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում առկա խնդիրներն ու լուծումները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն