armenpress.am Գերմանիայում 2026 թվականին արդն մոտավորապես 10 հազար մարդ է մահացել բարձր ջերմաստիճանների պատճառով: Այս մասին նշված է Գերմանիայի առողջապահության նախարարության կառուցվածքում ներառված Ռոբերտ Կոխի ինստիտուտի (RKI) շաբաթական հաշվետվությունում:
Ինստիտուտի տվյալներով՝ հուլիսի 19-ի դրությամբ շոգի հետևանքների հետ կապված մահացությունների թիվը կազմել է 9,8 հազար։ Դա ավելի է, քան 2016 թվականից ի վեր ցանկացած ամբողջական տարվա ընթացքում։ Ինստիտուտում նշել են, որ վերջին 10 տարիների ընթացքում շոգից մահացության առավելակետը գրանցվել է 2018 թվականին. այդ ժամանակ ամբողջ տարվա ընթացքում գրանցվել է մոտ 9 հազար մահ։
2026 թվականին մահացությունների մեծ մասը՝ ավելի քան 5 հազար, բաժին է ընկել հունիսի երկրորդ կեսի շոգ օրերին։ Այդ ժամանակ Գերմանիայի շատ տարածաշրջաններում ջերմաչափերի սյուները մոտեցել են Ցելսիուսի 40 աստիճանին։ 2026 թվականի ապրիլի սկզբից մինչև հուլիսի 12-ն ընկած ժամանակահատվածում, ինչպես պարզաբանել են RKI-ում, շոգի հետևանքներից մահացածների թիվը կազմել է մոտավորապես 7,9 հազար: Հուլիսի 13-19-ը դիտարկված հաշվետու շաբաթվա ընթացքում ցուցանիշն աճել է ևս 1,9 հազարով։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում