armenpress.am Լատվիան և Ուկրաինան կզբաղվեն անօդաչու համակարգերի համատեղ մշակմամբ, արտադրությամբ և փորձարկմամբ: Այդ մասին հաղորդել է Լատվիայի պաշտպանության նախարարությունը։
«Նրանց նպատակն է նպաստել անօդաչու համակարգերի արտադրության բնագավառում հավակնոտ ներդրումային նախագծերի զարգացմանը, տեխնոլոգիաների փոխանցմանը և Լատվիայում տեխնոլոգիաների փորձարկումների համար ժամանակակից ենթակառուցվածքի ստեղծմանը», – ասվում է հաղորդագրության մեջ։
«Ստորագրված հուշագրերը ներառում են համագործակցության մի քանի լրացուցիչ բնագավառներ՝ անօդաչու համակարգերի և դրանց բաղադրիչների մշակման ու արտադրության մեջ ներդրումների ներգրավում, տեխնոլոգիաների փոխանցում և արդյունաբերական ներուժի ամրապնդում, ինչպես նաև ցուցադրական, փորձարկման և ինովացիոն ենթակառուցվածքի զարգացում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում