factor.am Գիշերը ռուսական X-101 թևավոր հրթիռը հատել է Լեհաստանի սահմանը՝ խախտելով ՆԱՏՕ-ի օդային տարածքը՝ որպես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի դեմ իրականացվող զանգվածային հարվածի մաս: Այս մասին X-ում գրել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
«Սա ևս մեկ հստակ ապացույց է այն բանի, որ Ուկրաինայի օդային պաշտպանության ամրապնդումը ներկայումս ակտուալ է և ծառայում է որպես ամբողջ եվրատլանտյան համայնքի պաշտպանության երաշխիք»,- ընդգծել է Սիբիհան։
Նրա խոսքով՝ գիշերային հարձակման ընթացքում Ուկրաինայի վրա արձակվել է, ընդհանուր առմամբ, 74 հրթիռ, այդ թվում՝ բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր։
«Լեհաստանի վրա ռուսական հրթիռային ներխուժումը նաև հիշեցնում է, որ մեր երկու երկրների համար ոչինչ ավելի կարևոր չէ, քան մեր ընդհանուր, դարավոր թշնամու դեմ պայքարը, որն անմիջական սպառնալիք է ներկայացնում մեր երկու պետությունների համար։ Այս դաժան պատերազմի ընթացքում պետք է մի կողմ դրվեն մնացած բոլոր տարաձայնությունները։ Մեր գլխավոր առաջնահերթությունը պետք է լինի մեր համատեղ անվտանգությունը»,- նշել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում