ԳՇ պետն այցելել է բանակային զորամիավորում, ճաշել զինծառայողների հետ | factor.am

ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ

Հուլիսի 30-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հերթական այցով եղել է N բանակային զորամիավորումում։ Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից։

«Այցի շրջանակում ԶՈՒ ԳՇ պետը հանդիպել է ժամկետային զինծառայող ջոկերի հրամանատարների և բանակային դիրքերի ավագների հետ։

Քննարկվել են բարոյահոգեբանական առողջ մթնոլորտի պահպանմանը, փոխադարձ վստահության և հարգանքի վրա հիմնված ծառայողական հարաբերությունների ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Առանձնակի ուշադրություն է դարձվել կարգապահության պահպանմանը և իրավախախտումների կանխարգելմանն առնչվող հարցերին։

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նշել է, որ յուրաքանչյուր զինծառայող պարտավոր է իր առօրյա ծառայությամբ նպաստել կանոնադրական կարգի պահպանմանը, օրինակ լինել ծառայակիցների համար և դրսևորել բարձր պատասխանատվություն առաջադրված խնդիրների կատարման, զինվորական կոլեկտիվում առողջ մթնոլորտի ձևավորման գործում։

Հանդիպումից հետո ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ճաշել է զինծառայողների հետ»,- ասվում է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն