Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով | news.am

Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով

«Ուժեղ Հայաստանի» համահիմնադիր Ալիկ Ալեքսանյանի կալանքը երկարաձգվել է 2 ամսով։ Այս մասին հայտնել է նրա փաստաբանը՝ նշելով որ որոշումը բողոքարկվելու է Վերաքննիչ քրեական դատարան։

Հիշեցնենք, որ, ըստ ՔԿ հաղորդագրության, Ալիկ Ալեքսանյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության և «Մեր ձևով» շարժման ցույցերին, հավաքներին մասնակիցների հավաքագրելու համար 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում ծառայությունների մատուցման պայմանագրերի հիման վրա «Մեր ձևով» ՀԿ-ի գրասենյակներում ձևականորեն աշխատանքի է ընդունել շուրջ 1400 քաղաքացու, որոնցից ավելի քան 400-ը համատեղությամբ աշխատել են նաև այլ ընկերություններում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն