Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին:

Հիշեցնենք, որ Փաշինյանի դեմ ներկայացված հայցում Քոչարյանը պահանջում է հերքել հունիսի 5-ին կառավարության նիստում նրա հնչեցրած և ֆեյսբուքում հրապարակած «Դատարանի որոշմամբ արձանագրված է՝ Ռոբերտ Քոչարյանը կաշառակեր է» տեղեկությունը։

«Դատարանը գտնում է, որ Պատասխանողի արտահայտություններն ինքնին գնահատողական դատողություններ են և կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակությունում ենթադրում է ոչ միայն այնպիսի կարծիքների արտահայտման ազատությունը, որոնք կրում են դրական բնույթ, այլ նաև կիրառվում է այն տեղեկությունների և գաղափարների վրա, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստացնում են, ինչը բխում է բազմակարծության, հանդուրժողականության և տեսակետների բազմազանության պահանջներից:

Ավելին, քաղաքական գործիչները, ի տարբերություն մասնավոր անձանց, իրենց գործունեության բնույթով պայմանավորված կրում են հանդուրժողականության ավելի մեծ աստիճան դրսևորելու պարտականություն, քանի որ իրենց գործառույթներից ելնելով մասնակցում են հանրային նշանակություն ունեցող հարցերի քննարկմանը և գտնվում են հանրության ուշադրության կենտրոնում»,- տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:

Դատարանի վճռով Ռոբերտ Քոչարյանից հօգուտ Նիկոլ Փաշինյանի կբռնագանձվի 200 հազար դրամ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն