Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում | factor.am

Մոսկվան հայտարարում է, թե «ՌԴ-ն իրավունք ունի ՀՀ-ից փոխհատուցում պահանջել» երկաթուղու հետ կապված պարտավորությունների միակողմանի վերանայման դեպքում | factor.am

factor.am Ռուսաստանն իրավունք կունենա Հայաստանից փոխհատուցում պահանջել, եթե Երևանը միակողմանիորեն վերանայի «Հարավկովկասյան երկաթուղու» (ՀԿԵ) շրջանակում պարտավորությունները, դա «ռուսական ընկերության անվճար ակտիվ չէ», այլ ձեռնարկություն, որում ներդրվել է ավելի քան 30 միլիարդ ռուբլի։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշոտնիկովը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի՝ ՀԿԵ-ի վերաբերյալ հայտարարությունները, գրում է Ինտերֆաքսը։

Միաժամանակ, նա նշել է, որ Հայաստանի վարչապետի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղու» վերաբերյալ «հնարավորություն են՝ հիշեցնելու այն նշանակալի առավելությունների մասին, որոնք ստանում է երկրի տնտեսությունը  ԵՏՄ-ին անդամակցության և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի Դաշնության հետ առևտրի շնորհիվ»։

«Հայաստանը ԵՏՄ անդամ է 2015 թվականից։ Անդամակցության շնորհիվ ԵՏՄ պահանջներին համապատասխանող հայկական ապրանքներն անարգել մուտք ունեն Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի շուկաներ։ ԵՏՄ-ին անդամակցության ընթացքում (2015-2025) հայկական արտահանումը միության երկրներ աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 միլիոն դոլարից հասնելով 3,2 միլիարդ դոլարի»,- ասել է Ռեշոտնիկովը։

Նրա խոսքով՝ հայկական ավանդական արտահանման՝ սննդամթերքի, գյուղատնտեսական արտադրանքի և ալկոհոլի ավելի քան 80%-ը առաքվում է ԵՏՄ երկրներ։

«Միությանն ինտեգրումը պաշտպանում է հայ արտադրողներին, որակի և լոգիստիկայի միասնական պահանջների շնորհիվ այս ապրանքները շարունակում են պահանջարկ ունենալ միության ներսում։ Սակայն այլընտրանքային շուկաներ մուտք գործելը պահանջում է արտադրական շղթաների երկարատև վերակառուցում և բարձր առևտրային ռիսկեր է պարունակում»,- նշել է ռուս պաշտոնյան։

Նրա խոսքով՝ ԵՏՄ-ն ոչ միայն վաճառքի  առանցքային շուկա է, այլև Հայաստանի տնտեսության համար անհրաժեշտ ռեսուրսների գլխավոր մատակարարը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն