Այսօր առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացնում «Ուժեղ Հայաստան»-ի առաջին համար Նարեկ Կարապետյանի առանձնատանը: Այդ մասին հաղորդել է Ալիկ Ալեքսանյանին պատկանող «Արմատ մեդիան»:
Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն։
ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնել են, որ Քրեական վարույթի շրջանակում կատարվում են քննչական գործողություններ։ Թե ինչ վարույթի մասին է խոսքը քննչականից այլ մանրամասներ չհայտնեցին։