Փաշինյանը սրում է հարաբերությունները երկրների հետ. Նարեկ Կարապետյան | azatutyun.am

Փաշինյանը սրում է հարաբերությունները երկրների հետ. Նարեկ Կարապետյան | azatutyun.am

azatutyun.am «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանն այսօր, անդրադառնալով հայկական երկաթուղու վերաբերյալ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն, ասաց՝ «սրում է հարաբերությունները երկրների հետ»:

Ռուսաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից ընդամենը երեք օր անց Հայաստանի վարչապետն ուղիղ հայտարարում է՝ հայկական երկաթուղու կառավարումը ռուսական կողմից հետ վերցնելուն այլընտրանք չկա: Նիկոլ Փաշինյանը, որ նախկինում պնդում էր, թե Երևանը պայմանագրի միակողմանի չեղարկման պլան չունի ու Մոսկվայի թիկունքում քայլեր չի անի, այժմ ակնարկում է իրավական որոշումների մասին՝ առանց փակագծեր բացելու:

«Սրում է հարաբերությունները երկրների հետ այն ձևով ինչը բերեց պատերազմի: Սրված էր Ադրբեջանի հետ հարաբերությունները, բայց առիթ է տալիս: Մենք դեռ չենք մարսել էն մի թշնամուն, ինչո՞ւ է նոր թշնամի ստեղծում մեզ համար, թող պայմանավորվի, չի կարողանո՞ւմ պայմանավորվել, նախորդ անգամ էլ չէր կարողանում պայմանավորվել», – ասաց Նարեկ Կարապետյանը:

Նա նաև հավելեց. «Ինչ ով Փաշինյանի ծափ է տալիս, նույն մարդիկ ծափ էին տալիս 2020 թվականի պատերազմից առաջ: Չի կարելի աշխարհի հետ էմոցիայով խոսել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն