Լեհաստանում հաստատել են, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական էր | azatutyun.am

Լեհաստանում հաստատել են, որ երկրի տարածքում ընկած հրթիռը ռուսական էր | azatutyun.am

azatutyun.am Հուլիսի 30-ի գիշերը Լեհաստանի տարածքում ընկած հրթիռը ռուսական X-101 թևավոր հրթիռ էր, հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարի տեղակալ Ցեզարի Տոմչիկը։

Նրա խոսքով՝ հինգշաբթի գիշերը Ուկրաինայի երկնքում՝ դեպի Լեհաստանի ուղղություն, շարժվել է մոտ 20 ռուսական հրթիռ։ Ուկրաինական ուժերը խոցել են բոլոր հրթիռները, բացի մեկից։

Փոխնախարարի խոսքով՝ առայժմ տվյալներ չկան՝ արդյոք հրթիռը դիտավորյալ էր արձակվել Լեհաստանի ուղղությամբ, թեև չի կարելի բացառել վարկածներից որևէ մեկը։

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհան պնդել էր՝ այդ միջադեպը վկայում է, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգի ամրապնդումն անհրաժեշտ է ոչ միայն Կիևին, այլև ողջ Եվրոպային։

Անցյալ տարվա սեպտեմբերին ավելի քան 10 ռուսական անօդաչու թռչող սարք է հայտնվել Լեհաստանի երկնքում, մի քանիսն ընկել էին երկրի տարածքում։ Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ դա դիտավորյալ սադրանք էր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն