Արդարադատության նախարարությունում քննարկվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը | 1lurer.am

Արդարադատության նախարարությունում քննարկվել է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը

Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (INL) ղեկավար Զաքարի Բարթերի գլխավորած պատվիրակությանը։ Այդ մասին հայտնում են արդարադատության նախարարությունից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում իրականացվող համագործակցությունը, անդրադարձել այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունում ընթացող բարեփոխումներին, ինչպես նաև իրավական և ինստիտուցիոնալ կարողությունների շարունակական զարգացման հնարավորություններին։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու համատեղ աշխատանքը ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետության բարձրացման ուղղությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն