Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի | armenpress.am

Ճապոնիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի | armenpress.am

armenpress.am Հուլիսի 28-ին Ճապոնիայի հարավ-արևմուտքում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 35-ի: Այդ մասին հուլիսի 31-ին հաղորդել է NHK հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի իշխանություններին։

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Զոհերի թիվը կարող է աճել։ Ավելի վաղ հաղորդվել էր 28 զոհի մասին։

Kyodo գործակալության տվյալներով՝ հուլիսի 31-ի առավոտվա դրությամբ Կումամոտո պրեֆեկտուրայում, որտեղ տեղի է ունեցել երկրաշարժը, շուրջ 80 հազար տուն մնում է առանց ջրամատակարարման և շուրջ 4,5 հազարը՝ առանց էլեկտրականության։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն