Վահագն Խաչատուրյանը Վարդգես Մահտեսյանին հանձնել է Երախտագիտության մեդալը | shantnews.am

Վահագն Խաչատուրյանը Երախտագիտության մեդալով է պարգևատրել Վարդգես Մահտեսյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի պետական ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանին և նրան հանձնել Հայաստանի Հանրապետության պետական պարգևը՝ Երախտագիտության մեդալը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով Վարդգես Մահտեսյանին՝ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նրան, բարձր գնահատել հայանպաստ գործունեությունն ու Հայաստան-Կիպրոս հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ավանդը և մաղթել հետագա հաջողություններ։

2021 թվականին Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ, որոշում էր կայացվել Երախտագիտության մեդալով պարգևատրել Վարդգես Մահտեսյանին Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդման, հայապահպանության, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն