factor.am Նաուրուի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես հայտարարել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը չեղարկելու մասին:
«Նաուրուի Հանրապետության կառավարությունը հայտարարում է Հարավային Օսիայի Հանրապետության և Աբխազիայի Հանրապետության՝ որպես անկախ պետություններ ճանաչումը հետ կանչելու մասին։ Նաուրուի Հանրապետությունն անհապաղ դադարեցնում է դիվանագիտական հարաբերությունները Հարավային Օսիայի և Աբխազիայի հետ: Համապատասխան կողմերը պաշտոնապես կտեղեկացվեն դիվանագիտական ուղիներով»,- ասվում է տարածված հայտարարությունում։
Հուլիսի 29-ին հայտնի էր դարձել, որ Նաուրուն խզել է դիվանագիտական հարաբերություններն Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում