«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը 14 օր է` վերաքննիչ դատարանի որևէ դատավորի չի մակագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Տաթևիկ Սողոյանը։
«2 շաբաթ է անցել, բայց Արեգնազ Մանուկյանի ապօրինի կալանավորման դեմ բերված և անհապաղ քննության ենթակա բողոքը դեռևս վերաքննիչ դատարանի որևէ դատավորի չի մակագրվել: Պատճառն այն նույն դատավորի` Մանվել Շահվերդյանի «փայլուն» աշխատանքն է, որի պատճառով գործի նյութերը օրենքով սահմանված կարգով չեն փոխանցվել վերաքննիչ դատարան։ Այն նույն դատավորի, ում որոշմամբ 13 տարեկան աղջիկ երեխան զրկված է մոր հետ շփվելու իրավունքից։