BFMTV. Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցում | shantnews.am

Մակրոնը պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտայում միգրանտների հետ կապված իրավիճակի հարցում | shantnews.am

shantnews.am Ֆրանսիան պատրաստ է օգնել Իսպանիային Սեուտա ինքնավար քաղաքում անօրինական միգրանտների հոսքի հետ կապված խնդիրների լուծման գործում, հաղորդում է BFMTV-ն՝ հղում անելով նախագահ Էմանուել Մակրոնին մոտ կանգնած աղբյուրին։

«Նախագահը ընդգծել է, որ Ֆրանսիան պատրաստ է Իսպանիայի իշխանություններին տրամադրել անհրաժեշտ աջակցություն, եթե նրանք դա խնդրեն, այդ թվում՝ Frontex գործակալության միջոցով», – հեռուստաալիքը մեջբերել է աղբյուրի խոսքերը։

Ավելին, նախագահը պահանջել է, որ Ներքին գործերի նախարարությունը ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ Իսպանիայի հետ սահմանային վերահսկողությունը ուժեղացնելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ 60,000 անօրինական միգրանտ մեկ օրում ներթափանցել է Իսպանիայի Սեուտա քաղաք Մարոկկոյից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն