factor.am Բաքվի վերաքննիչ դատարանում հուլիսի 31-ին շարունակվել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով դատավճիռների դեմ ներկայացված բողոքների քննությունը։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ վերաքննիչ դատարանի դատավոր Էլմար Ռահիմովի նախագահությամբ նիստում շարունակվել է հայ գերիների պատասխաններով։
Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը շարունակել է իր խոսքը՝ դատարանին խնդրելով չեղարկել առաջին ատյանի դատարանի դատավճիռը և արդարացնել իրեն։
Դատախազներն իրենց ելույթներում նշել են, թե առաջին ատյանի դատարանի դատավճիռը, իբր, օրինական է և հիմնավորված, և հայ գերիների վերաքննիչ բողոքներում ներկայացված ապացույցները հիմք չեն տալիս դրա չեղյալ հայտարարման կամ փոփոխման համար։ Հետևաբար, նրանք միջնորդել են չբավարարել վերաքննիչ բողոքները և անփոփոխ թողնել դատավճիռը։
Նախագահող դատավոր Էլմար Ռահիմովը հայտարարել է վերաքննիչ բողոքների քննության ավարտի մասին: Դատավորների կոլեգիան հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում