Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով | factor.am

Իտալիան կփակի Իսպանիայի հետ սահմանները՝ Սեուտա միգրանտների հոսքի պատճառով | factor.am

factor.am Իտալիան ժամանակավորապես կդադարեցնի Շենգենյան համաձայնագրի կիրառումը Իսպանիայի նկատմամբ՝ կապված Հյուսիսային Աֆրիկայում գտնվող իսպանական Սեուտա էքսկլավում անօրինական միգրացիայի աճի հետ։ Այս մասին հայտնել են իտալական ANSA և La Stampa լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի ներքին գործերի նախարարությանը։

Որոշումը գործնականում նշանակում է, որ Իտալիան կվերականգնի սահմանային վերահսկողությունը Իսպանիայի հետ ծովային և օդային ուղղություններով, քանի որ երկու երկրների միջև ցամաքային սահման չկա։ Միաժամանակ Իտալիայի իշխանությունները կարգադրել են ուժեղացնել վերահսկողությունը Ֆրանսիայի հետ սահմանին։

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին ավելի վաղ քննադատել էր Իսպանիայի իշխանություններին՝ Սեուտայում ստեղծված իրավիճակի պատճառով։ Նրա խոսքով՝ քաղաքից տարածված կադրերը ցույց են տալիս, որ «չվերահսկվող անօրինական ներգաղթը սպառնալիք է Եվրոպայի սահմանների անվտանգությանը»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն