news.am Նեապոլի մոտակայքում գտնվող Ֆլեգրեյան դաշտերի շրջանում տեղի ունեցած 4,7 մագնիտուդով երկրաշարժից հետո շարունակվում է սեյսմիկ ակտիվությունը (երկրաշարժերի երամը)։ Երկրաշարժը վերջին չորս տասնամյակի ընթացքում ամենաուժեղն է եղել այս գոտու համար, հայտնում է Ansa-ն։
Նախորդ երեկոյան տեղի ունեցած ցնցումից հետո սեյսմոլոգները գրանցել են շուրջ 60 նոր ստորգետնյա ցնցում, որոնց մեծ մասը եղել է թույլ ինտենսիվության: Հաջորդած ամենաուժեղ հարվածը՝ 3,1 մագնիտուդով, տեղի է ունեցել առավոտյան և զգացվել է Պոցուոլիի, Բակոլիի և Նեապոլի որոշ թաղամասերի բնակիչների կողմից:
Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ չկան։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում