Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան | armenpress.am

Օգոստոսին արտառոց շոգեր կամ ցրտեր չեն սպասվում. Գագիկ Սուրենյան

Մեզ սպասվում է մեր կլիմայական պայմաններին բնորոշ օգոստոս։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հայհիդրոմետի կանխատեսումների համաձայն՝ այս տարվա օգոստոսին և՛ օդի ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը կլինի կլիմայական նորմայի սահմաններում, ինչը նշանակում է, որ ամսվա ընթացքում հանրապետության տարածքում արտառոց շոգեր կամ արտառոց ցրտեր չեն սպասվում»,-ասել է Սուրենյանը։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն