ՖԻՖԱ-ն հրաժարվեց աշխարհի առաջնությունների իրավունքների վաճառքի ծրագրերից | azatutyun.am

ՖԻՖԱ-ն հրաժարվեց աշխարհի առաջնությունների իրավունքների վաճառքի ծրագրերից | azatutyun.am

azatutyun.am Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն հրաժարվել է աշխարհի առաջնությունների իրավունքների մի մասը մասնավոր ներդրողների վաճառելու ծրագրերից, հայտարարել է կազմակերպության նախագահ Ջանի Ինֆանտինոն:

«Ուշադրությամբ լսելով բոլոր կարծիքները՝ մենք եկանք եզրակացության, որ նախագիծն այնպիսի բնույթի տարաձայնություններ է հարուցել, որոնք, անկախ աջակցության մակարդակից, այլևս չեմ համապատասխանում սկզբնապես առաջադրված նպատակի շահերին», – հայտարարել է Ինֆանտինոն:

Հուլիսի վերջին Ինֆանտինոն հայտարարել էր FIFA Forward Enterprise ընկերություն ստեղծելու ծրագրերի մասին, որին նախատեսվում էր փոխանցել ՖԻՖԱ-ի գլխավոր մրցաշարերի առևտրային և օպերացիոն գործառույթները: Այդ կառույցի շուրջ 20 տոկոսը նախատեսվում էր վաճառել մասնավոր ներդրողներին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն