Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի | 1lurer.am

Հանրապետությունում օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևան քաղաքում օգոստոսի 1-ի ցերեկը, 3-6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օգոստոսի 2-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 1-6-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17մ/վ։

Հանրապետության տարածքում օգոստոսի 1-2-ի և 5-6-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Օգոստոսի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 1-6-ին Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն