Դեսպան Մկրտչյանն ու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին | 1lurer.am

Դեսպան Մկրտչյանն ու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը հյուպատոսությունում հյուրընկալել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Գեղամ արքեպիսկոպոս Խաչերյանին և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին։ Այդ մասին տեղեկանում ենք ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հավատքի, միասնության և քրիստոնեական արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառության կարևորությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն