news.am Իսպանական Սեուտա անկլավի սահմանն ապօրինի հատած ոչ մի միգրանտ չի կարողացել հասնել Իսպանիայի մայրցամաքային հատված կամ Եվրամիության այլ երկրներ, հայտնել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
Նրա խոսքով՝ սահմանի զանգվածային ճեղքման մասնակիցների ճնշող մեծամասնությունն արդեն վերադարձել է Մարոկկո՝ իսպանական և մարոկկոյական իրավապահ մարմինների համակարգված աշխատանքի շնորհիվ։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ Սեուտայի ճգնաժամը կրկին ցույց է տվել ԵՄ արտաքին սահմանների վերահսկողության կարևորությունը, սակայն գործող համակարգն անհրաժեշտ է լրացուցիչ ամրապնդել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում