armenpress.am Պակիստանի Բրոդ Պիկ լեռան վրա ձնահյուսի հետևանքով անհետ կորած միջազգային արշավախմբի անդամներից չորսի մարմինը հայտնաբերվել է, առնվազն վեց լեռնագնացի որոնումները շարունակվում են։ Ինչպես տեղեկացնում է Associated Press-ը, օգոստոսի 1-ին որոնողափրկարարական աշխատանքները վերսկսվել են Պակիստանի բանակի ուղղաթիռների և փորձառու լեռնագնացների ներգրավմամբ։ Որոնումները նախորդ օրը դժվարացել էին եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։
Զոհերից երեքը նույնականացվել են։ Նրանք են Օմանի քաղաքացի Նադիրա Ահմեդը, ԱՄՆ քաղաքացի Մալորի Գեյսը և Նեպալի քաղաքացի Բահադուր Գուրունգը։ Չորրորդ զոհի ինքնության մասին պաշտոնական տեղեկություն դեռ չի հրապարակվել։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում