Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանում պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է | news.am

Մոսկվայի կենտրոնում գտնվող ռեստորանում պայթյունի հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է | news.am

news.am Մոսկվայի կենտրոնում՝ Կուդրինսկայա հրապարակում գտնվող բարձրահարկ շենքի Balzi Rossi իտալական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, ևս 15-ը վիրավորվել է, հայտնել է «Կոմերսանտ»-ը՝ հղում կատարելով մայրաքաղաքի ՆԳՆ վարչության մամուլի ծառայությանը։

Պայթյունը տեղի է ունեցել Մոսկվայի ժամանակով ժամը մոտ 20:10-ին։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները, մասնագետները պարզում են տեղի ունեցածի պատճառները։

Նախնական տվյալներով՝ միջադեպի պահին ռեստորանը փակ է եղել սովորական այցելուների համար․ այնտեղ անցկացվում էր մասնավոր խնջույք։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն