news.am Իսպանիան Մարոկկոյի հետ Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է 500 մետրանոց լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքի նոր փորձերը կանխելու համար, հայտնել է El País պարբերականը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Փչովի տարրերից կազմված պատնեշը տեղադրվել է Տարախալի սահմանային ալեհատի շրջանում՝ իսպանական Սեուտայի և մարոկկոյական Կաստիլեխոս քաղաքի միջև։ Նրա նպատակն է դժվարացնել լողալով սահմանը հատելու միգրանտների փորձերը։
Իսպանիայի կառավարությունում կարծում են, որ նոր համակարգը նաև հնարավորություն կտա Մարոկկո վերադարձնել նրանց, ովքեր կհաղթահարեն այս պատնեշը՝ չխախտելով երկրի Գերագույն դատարանի որոշումը։ Ավելի վաղ դատարանը որոշել էր, որ անհապաղ արտաքսման ընթացակարգը չի կարող կիրառվել այն մարդկանց նկատմամբ, ովքեր լողալով հասնում են Սեուտա և Մելիլյա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում