Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնվազ Հասանովը` Վարդևանյանին | factor.am

Կաթողիկոսը կարող էր գալ, դեմը ոչ մեկ չէր կարող առնել. Կնյազ Հասանովը` Վարդևանյանին | factor.am

factor.am Իններորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի մեկնարկին պատգամավոր Արամ Վարդևանյանը հանդես է եկել հարցադրմամբ՝ կապված Ամենայն Հայոց Կաթողիկոսի բացակայության հետ:

Արամ Վարդևանյանը նշել է, որ առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն թե՛ Հանրապետության նախագահը, թե՛ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Պատգամավորը դիմել է նիստը նախագահող տարիքով ավագ պատգամավոր Կնյազ Հասանովին՝ խնդրելով պարզաբանել, թե ինչու չի իրացվել Վեհափառ Հայրապետի ելույթի իրավունքը, հատկապես, երբ նախորդ գումարումների ժամանակ նա ներկա է եղել նիստերին:

Ի պատասխան բարձրացված հարցի՝ Կնյազ Հասանովը հայտարարել է, որ որպես տարիքով ավագ պատգամավոր՝ նման պարզաբանում տալն իր իրավասությունների մեջ չի մտնում: Նա շեշտել է, որ Կաթողիկոսը կարող էր ներկայանալ, և դրա դեմն «ոչ մեկ չէր կարող առնել»:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն