Հայաստանը սպասում է Թուրքիայի հետ սահմանի բացման պայմանավորվածության իրագործմանը. Ռուբինյան | armenpress.am

Հայաստանը սպասում է Թուրքիայի հետ սահմանի բացման պայմանավորվածության իրագործմանը. Ռուբինյան | armenpress.am

armenpress.am Հայաստանը պատրաստ է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրող անձանց համար Հայաստան-Թուրքիա սահմանը բացելուն և սպասում է Թուրքիայի կողմից պայմանավորվածության իրագործմանը։

Այս մասին Ազգային ժողովի նախագահի թեկնածու Ռուբեն Ռուբինյանն ասել է ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջանում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի հարցին։

Խամոյանը հետաքրքրվել է, թե Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին հինգ տարիների ընթացքում ինչ արդյունքներ են գրանցվել և ինչու 2022 թվականին ձեռք բերված՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելու պայմանավորվածությունը չի իրականացվել։

«Այս գործընթացը, որը Հայաստանի պատմության մեջ չորրորդն է, եթե չեմ սխալվում, սկիզբ է առել 2021 թվականի դեկտեմբերին, առաջին հանդիպումն էլ ունեցել ենք 2022 թվականի սկզբին։ Կան մի շարք պայմանավորվածություններ, որոնք իրագործվել են, և պայմանավորվածություններ, որոնք սպասում են իրենց իրագործմանը»,- ասել է Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ իրականացված պայմանավորվածություններից է Երևան-Ստամբուլ ուղիղ չվերթների վերականգնումը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն