Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով | news.am

Լիտվան բողոքի նոտա է հանձնել Ռուսաստանին՝ Կիևի վրա հարձակման ժամանակ իր դեսպանատան վնասվելու առիթով | news.am

news.am Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը օգոստոսի 1-ին Վիլնյուսում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցչին կանչել է նախարարություն և նրան բողոքի նոտա հանձնել Կիևի դեմ իրականացված զանգվածային հրթիռային հարձակման կապակցությամբ, որի հետևանքով վնասվել են քաղաքացիական օբյեկտներ, այդ թվում՝ Լիտվայի դեսպանատան շենքը, հաղորդում է Delfi։

Ինչպես հայտնել են Լիտվայի ԱԳՆ-ից, օգոստոսի 1-ի գիշերը Ռուսաստանը հերթական լայնածավալ հարվածն է հասցրել Ուկրաինային։ Լիտվայի արտաքին գործերի նախարար Կյաստուտիս Բուդրիսը հայտարարել է, որ Կիևում Լիտվայի դեսպանատան մոտ ընկել է երկու հրթիռ՝ մեկը շենքից մոտ 150 մետր հեռավորության վրա, մյուսը՝ ընդամենը 10 մետր հեռավորության վրա։

Բողոքի նոտայում Վիլնյուսը դատապարտել է հարձակումը, դիվանագիտական ներկայացուցչության վնասումը և դեսպանատան աշխատակիցների անվտանգությանը սպառնացող վտանգը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն