Հիմք ընդունելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 1-ին մասը՝ Նիկոլ Փաշինյանին նշանակել վարչապետ, նախագահը ստորագրեց հրամանագիրը։
Փաստաթուղթը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
Այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը հայտնել է Կառավարության ողջ կազմի հրաժարականի մասին։ Այնուհետև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որպես Ազգային ժողովում խորհրդարանական մեծամասնություն ձևավորած քաղաքական ուժ, առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածով, Հանրապետության նախագահին է ներկայացրել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության առաջադրման վերաբերյալ անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը՝ Սահմանադրությամբ նախատեսված վարչապետի նշանակման ընթացակարգն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՔՊ-ի Ֆեյսբուքյան էջում։