azatutyun.am Մոսկվայում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է հինգի։ Ռուսական լրատվամիջոցների տվյալներով՝ երկու մարդ մահացել է հիվանդանոցում, ավելի քան վեց վիրավորի վիճակը գնահատվում է ծանր։
Կուդրինսկայա հրապարակում գտնվող Balzi Rossi ռեստորանում տեղի ունեցած պայթյունից հետո Ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել էր երեք զոհերի մասին՝ մի կին, որը, ըստ քննիչների, բերել էր ինքնաշեն պայթուցիկ սարքը, անվտանգության աշխատակից և մեկ հաճախորդ։
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ահաբեկչության հոդվածով: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պայթուցիկ սարքը թաքցված է եղել ենթադրյալ նվեր պարունակող տուփի մեջ և պայթեցվել հեռակառավարմամբ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում