azatutyun.am Նախօրեին Պերուի հարավում «Նասկայի գծեր» հնագիտական գոտու վրայով թռչելիս փոքր զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 13 ուղևորներն ու անձնակազմի անդամները, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել է Պերուի կառավարությունը։
Պերուի տրանսպորտի և կապի նախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ ինքնաթիռում 11 օտարերկրյա զբոսաշրջիկ է եղել՝ ազգությամբ գերմանացիներ, իտալացիներ և իսպանացիներ, ինչպես նաև անձնակազմի երկու անդամ:
Տեղական Aerodiana ավիաընկերությանը պատկանող Cessna Caravan C-208 օդանավը «Պիսկո» օդանավակայանից բարձրություն է հավաքել ժամը 12:10-ի սահմաններում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում