Երկու հրշեջ ուղղաթիռի բախում Հունաստանում՝ անտառային հրդեհների ֆոնին | azatutyun.am

Երկու հրշեջ ուղղաթիռի բախում Հունաստանում՝ անտառային հրդեհների ֆոնին | azatutyun.am

azatutyun.am Հունաստանում երկու հրշեջ ուղղաթիռներ են բախվել միմյանց՝ մայրաքաղաք Աթենքից հյուսիս-արևմուտք ավելի քան 100 տուն ավերած խոշոր հրդեհը մարելու գործողությունների ժամանակ, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով երկրի հրշեջ ծառայությանը։

Վթարը տեղի է ունեցել Աթենքից արևմուտք Ատտիկա շրջանի Փսաթա տարածքում։

Ուղղաթիռներից մեկի անձնակազմը հայտնաբերվել է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Պաշտոնյաների խոսքով՝ շտապօգնության մեքենաները մեկնում են դեպքի վայր՝ նրանց դուրս տեղափոխելու համար։

Ինչ վերաբերում է երկրորդ ուղղաթիռին, հաղորդվում է, որ այն հայտնաբերվել է։ Որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն