Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար | shantnews.am

Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝
Լիլիթ Մակունցին նշանակել վարչապետի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է որոշման մեջ։

Լիլիթ Մակունցը 2025 թվականի օգոստոսի 29-ից զբաղեցնում է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնը։ 2021-2025 թվականներին նա եղել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը։

Մինչ այդ Մակունցը ստանձնել է նաև Մշակույթի նախարարի պարտականությունները, եղել է ԱԺ պատգամավոր։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը ներկայում զբաղեցնում է Արայիկ Հարությունյանը, որը այդ պաշտոնում նշանակվել է 2021 թվականի հուլիսի 1-ին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն