factor.am Լիբանանյան ծագումով ամերիկացի հայտնի հեղինակ, գիտնական, փիլիսոփա և ռիսկերի վերլուծաբան Նասիմ Թալեբը հայտնել է, որ հրաժարվել է գնալ Ադրբեջան ու ոտք չի դնի այդ երկիր, քանի դեռ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է։
«Ինձ հրավիրել են գնալ Ադրբեջան՝ դասախոսության։ Ես հրաժարվել եմ (նրանք զգալիորեն բարձրացրեցին իրենց առաջարկը՝ չհասկանալով իմ էթիկան, մտածելով, որ դա տարբերություն կստեղծի)։ Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը բանտարկված է այնտեղ»,- գրել է նա X-ի իր միկրոբլոգում։