«Մնալու ենք այստեղ այնքան, մինչև հստակ պատասխան չստանանք». «Մուլտի գրուպի» աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները | pastinfo.am

«Մնալու ենք այստեղ այնքան, մինչև հստակ պատասխան չստանանք». «Մուլտի գրուպի» աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները | pastinfo.am

pastinfo.am ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի գրուպ»-ի տարբեր ձեռնարկությունների աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Նախորդ անգամ մեր աշխատակիցները բարձրացել են կառավարություն ու սպասելիքները չեն արդարացվել։ Այսօր բոլոր հիմնարկների աշխատակիցներն են հավաքվել, մարդիկ մնացել են անգործ։ Տեղեր կան, որ չեն բացվել, տեղեր էլ կան, որ անօրինական է։ Մարդիկ չեն հասկանում աշխատում են, թե չեն աշխատում։ Ուզում ենք հասկանալ, թե վերջնական ինչ լուծում ու որոշում են կայացնելու»,-ասել է աշխատակիցներից մեկը։

«Մուլտի Գրանտ Ռեզորտ» Ծաղկաձորի ռեստորանի աշխատակիցներից էլ մեկը նշել է, որ նախորդ անգամ, երբ եկել էին կառավարություն, կառավարության անդամները իրենց խոստացել էին, որ փոփոխություններ կլինեն, իրենց բողոքներն ու առաջարկները կքննարկեն։
Լսեցին, ասացին, որ կփորձեն պատասխանել մեզ միգուցե 15 րոպեից, միգուցե 1 ժամից, միգուցե երկուշաբթի։ Մինչև երկուշաբթի սպասեցինք, ոչ մի բան չկար։ Հիմա այսօր այնքան ենք այստեղ մնալու, մինչև մեր հարցերին հստակ պատասխան չստանանք։ Այս ամենը ո՛չ իմ մեղքով է, ո՛չ պարոն Ծառուկյանի, ո՛չ էլ այս մարդկանց»,-ասել է աշխատակիցը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն