Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն | azatutyun.am

Անհրաժեշտ է ավելին անել՝ ԵՄ սահմանների պաշտպանությունը ուժեղացնելու համար. Լայեն | azatutyun.am

azatutyun.am Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին ուղղված նամակում նշել է, որ անհրաժեշտ է ավելին անել, որպեսզի ուժեղացվի Եվրամիության սահմանների պաշտպանությունը՝ հատկապես խոցելի հատվածներում:

Օգոստոսի 3-ով թվագրված նամակում, որը հայտնվել է Reuters-ի տրամադրության տակ, Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև վերահաստատել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Իսպանիային անօրինական ներգաղթի դեմ պայքարում։ Նա միաժամանակ ընդգծել է, որ այս ուղղությամբ դեռևս լրացուցիչ քայլեր են անհրաժեշտ։

«Իսպանիայի հետ համագործակցությամբ, հատկապես Սեուտայի և Մելիլյայի հետ կապված հարցերում, մենք կարող ենք կատարելագործել սահմանների կառավարման վաղ նախազգուշացման համակարգերը, ինչպես նաև ընդլայնել Մարոկկոյին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական աջակցությունը»,- նամակում գրել է Ֆոն դեր Լայենը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն