Նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել, որով բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի.
Դավիթ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,-նշվում է հրամանագրում:
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության արդեն նախկին նախարար Մխիթար Հայրապետյանը քննարկումների արդյունքում չի ցանկացել շարունակել գործունեությունը կառավարության կազմում։