Նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում

Նախարարները վերանշանակվել են իրենց պաշտոններում

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել նախարարներին վերանշանակելու վերաբերյալ։

Դավիթ Խուդաթյանը վերանշանակվել է ՏԿԵ նախարարի պաշտոնում, Սուրեն Պապիկյանը՝ Պաշտպանության նախարարի,
Համբարձում Մաթևոսյանը՝ Շրջակա միջավայրի նախարարի, Արփինե Սարգսյանը՝ ՆԳ նախարարի, Ժաննա Անդրեասյանը՝ ԿԳՄՍ Նախարարի, Արարատ Միրզոյանը՝ ԱԳ Նախարարի։

Նախագահի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նորից նշանակվել է Արդարադատության նախարարի պաշտոնում,
Անահիտ Ավանեսյանը Առողջապահության նախարարի, իսկ Արսեն Թորոսյանը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնում։

Վահե Հովհաննիսյանը վերանշանակվել է Ֆինանսների նախարարի պաշտոնում, իսկ Գևորգ Պապոյանը՝ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն