azatutyun.am Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբոր՝ Ավետ Կոնջորյանի կողմից սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Քննչական կոմիտեից:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանն էր հաղորդում ներկայացրել դատախազություն՝ Ավետ Կոնջորյանի կողմից մեքենայի միջից հրապարակային կերպով առերևույթ սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու դեպքով:
Հուլիսի վերջին հայտնի դարձավ, որ ծեծի է ենթարկվել Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Հայկ Կոնջորյանի եղբայրը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքոււմ