Իտալիան առաջարկում է ներգաղթյալների կենտրոններ ստեղծել 3-րդ երկրներում․ թեկնածուների թվում է Հայաստանը | news.am

Իտալիան առաջարկում է ներգաղթյալների կենտրոններ ստեղծել 3-րդ երկրներում․ թեկնածուների թվում է Հայաստանը | news.am

news.am Իտալիան Եվրամիությանը կներկայացնի անվտանգ երրորդ երկրներում ներգաղթյալների վերադարձի նոր կենտրոններ ստեղծելու ծրագիր՝ ալբանական մոդելի օրինակով, հայտնում է Euronews-ը։

Մասնավորապես, Հռոմն առաջարկում է ստեղծել ԵՄ տարածք անօրինական ժամանող օտարերկրացիների արտաքսման կենտրոններ անվտանգ երրորդ երկրներում՝ նրանց ապաստանի տրամադրման դիմումների և ներգաղթի փաստաթղթերի քննության ընթացքում։

Սկզբնական ցանկում ներառված են մի քանի աֆրիկյան պետություններ և որոշ երկրներ, որոնք գտնվում են ավանդական միգրացիոն երթուղիներից դուրս։ Հնարավոր թեկնածուների թվում են Գանան, Սենեգալը, Թունիսը, Լիբիան, Մավրիտանիան, Եգիպտոսը, Ուգանդան, Եթովպիան, Ուզբեկստանը, Հայաստանը և Չեռնոգորիան։

Առաջարկն օգոստոսի 4-ին կներկայացնի ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոսին Եվրամիության ներքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստում։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն