factor.am Financial Times-ի գնահատմամբ՝ ԵՄ հինգ ամենաշատ տուժած երկրներում՝ Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Հունաստանում և Ռումինիայում, անտառային հրդեհներն ու ծայրահեղ շոգն առնվազն 3,1 միլիարդ եվրոյի վնաս են հասցրել։ Այս թիվը զգալիորեն գերազանցում է Եվրահանձնաժողովի տվյալները, որոնք գնահատում են, որ հրդեհներից և անոմալ շոգից տարեկան միջին վնասը ամբողջ ԵՄ-ի համար կազմում է 2,5 միլիարդ եվրո, գրում է DW-ն։
FT-ի հաշվարկները հիմնված են Եվրահանձնաժողովի կողմից օգտագործվող մեթոդաբանության վրա: Այս հաշվարկներն արտացոլում են այրված տարածքները նախկին վիճակին վերականգնելու ծախսերը, ինչը թույլ է տալիս գնահատել դրանց տնտեսական արժեքը:
Մեկ հեկտարի միջին ծախսերը, ներառյալ՝ նոր ծառերի տնկումը և պահպանումը, տարբերվում են երկրից երկիր՝ կախված բուսականության տեսակից և անտառի տարիքից:
FT-ն նշում է, որ անտառային հրդեհների սեզոնի առաջին երկու ամիսների ընթացքում միայն հինգ եվրոպական երկրներում այրվել է գրեթե կես միլիոն հեկտար հողատարածք։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում