ՌԴ դեսպանությունը բողոք է հղել Լեհաստանին. պատճառը հուշարձանի ապամոնտաժումն է | arm.sputniknews.ru

ՌԴ դեսպանությունը բողոք է հղել Լեհաստանին. պատճառը հուշարձանի ապամոնտաժումն է | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru

Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը նշել է` հուշարձանների ապօրինի ապամոնտաժումը պատմությունը կեղծելու անթաքույց փորձ է։

ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի – Sputnik. Ռուսաստանի դեսպանությունը Լեհաստանի իշխանությանը բողոք է հղել Պիժիցե քաղաքում խորհրդային զինվորների հուշարձանը քանդելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ռուսական դիվանագիտական առաքելությանը։

Խորհրդային զինվորների հուշարձանն ապամոնտաժվել է հուլիսի 31-ին։

Դեսպանությունը հուշարձանի քանդումը որակել է որպես Լեհաստանի իշխանությունների հերթական սրբապիղծ քայլ, ինչը պատերազմների և բռնաճնշումների զոհերի հիշատակի վայրերի մասին երկկողմ համաձայնագրի դրույթների ուղղակի կոպիտ խախտում է:

«Հուշարձանների ապօրինի ապամոնտաժումը պատմությունը կեղծելու, լեհ ժողովրդի գիտակցությունից խորհրդային զինվորների սխրանքի մասին հիշողությունը ջնջելու անթաքույց փորձ է», – նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում:

1997 թվականին ռուսական և լեհական կողմերի համատեղ կազմած ցանկում նշվել է, որ Լեհաստանում խորհրդային զինվորների 561 հուշարձան կա։ Վերջին տվյալներով՝ այժմ երկրի տարածքում շուրջ 10 կառույց է մնացել։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ Բալթյան երկրները, Լեհաստանը և Ուկրաինան շարունակում են քանդել խորհրդային զինվորների հուշարձանները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի աջակցությամբ: Ինչպես նշել են գերատեսչությունում, Արևմուտքը հուշահամալիրների դեմ պայքարով փորձում է ամրապնդել ռուսատյաց ճակատը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն